Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց համայնքում իրականացվող ծրագրերի ընթացքին, աշխատանքների որակին, սահմանված ժամկետների պահպանմանը, ինչպես նաև առկա խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված քայլերին։ Քննարկվեցին նաև համայնքի զարգացման առաջնահերթությունները, առաջիկա ծրագրերն ու նախատեսվող նախաձեռնությունները։