Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Թալին համայնքի Դավթաշեն բնակավայրի բնակիչ Ղազար Անդրանիկի Ղազարյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը,
Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Թալին համայնքի սեփականություն հանդիսացող 2008 թվականի արտադրության, գույնը կապույտ, շարժիչը-338591, ամրաշրջանակ 80864847, պետհամարանիշ 33-38 ԼՏ, տեխնիկական վկայագիր Բ-018549, ՄՏԶ-82․1 ЭО 1 Ա մակնիշի տրակտորը (Էքսկավատորը) վարձակալության հիմունքներով օգտագործման տրամադրել Ղազար Անդրանիկի Ղազարյանին, 2 (երկու) տարի ժամկետով, տարեկան 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ վարձավճարով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։