Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 70-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3- րդ կետի, ՀՀ կառավարության 12․04․2001 թ-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 231 կետի 2-րդ պարբերության պահանջներով, հիմք ընդունելով համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի 17.12.2024 թ-ի թիվ 4 արձանագրությունը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Թալին համայնքի Արտենի բնակավայրում գտնվող՝ 02-021-0055-0203 ծածկագրով 0.117 հա, 02-021-0110-0007 ծածկագրով 0.46306 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասերը և 02-021-0068-0058 ծածկագրով 0.2 հա, 02-021-0068-0055 ծածկագրով 0.1 հա, 02-021-0068-0054 ծածկագրով 0.1 հա, 02-021-0068-0059 ծածկագրով 0.10857 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասերը ՝
— 02-021-0055-0203 ծածկագրով հողամասի արժեքը՝ 42120 / քառասուներկու հազար մեկ հարյուր քսան / ՀՀ դրամ, համայնքապետարանի կողմից հողամասի գրանցման հետ կապված ծախսեր-33500 /երեսուներեք հազար հինգ հարյուր / ՀՀ դրամ, ընդամենը՝ 75620 / յոթանասունհինգ հազար վեց հարյուր քսան/ ՀՀ դրամ,
— 02-021-0110-0007 ծածկագրով հողամասի համար 166702 /մեկ հարյուր վաթսունվեց հազար յոթ հարյուր երկու / ՀՀ դրամ, համայնքապետարանի կողմից հողամասի գրանցման հետ կապված ծախսեր-33500 /երեսուներեք հազար հինգ հարյուր / ՀՀ դրամ, ընդամենը՝ 200202 /երկու հարյուր հազար երկու հարյուր երկու / ՀՀ դրամ,
—02-021-0068-0058 ծածկագրով հողամասի համար 72000 /յոթանասուներկու հազար / ՀՀ դրամ, համայնքապետարանի կողմից հողամասի գրանցման հետ կապված ծախսեր-33500 /երեսուներեք հազար հինգ հարյուր / ՀՀ դրամ, ընդամենը՝ 105500 / մեկ հարյուր հինգ հազար հինգ հարյուր / ՀՀ դրամ,
—02-021-0068-0055 ծածկագրով հողամասի համար 36000 /երեսունվեց հազար / ՀՀ դրամ, համայնքապետարանի կողմից հողամասի գրանցման հետ կապված ծախսեր-33500 /երեսուներեք հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 69500 / վաթսունինը հազար հինգ հարյուր / ՀՀ դրամ,
—02-021-0068-0054 ծածկագրով հողամասի համար 36000 /երեսունվեց հազար / ՀՀ դրամ, համայնքապետարանի կողմից հողամասի գրանցման հետ կապված ծախսեր-33500 /երեսուներեք հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 69500 / վաթսունինը հազար հինգ հարյուր / ՀՀ դրամ,
— 02-021-0068-0059 ծածկագրով հողամասի համար 39086 /երեսունինը հազար ութսունվեց/ ՀՀ դրամ, համայնքապետարանի կողմից հողամասի գրանցման հետ կապված ծախսեր-33500 /երեսուներեք հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 72586 / յոթանասուներկու հազար հինգ հարյուր ութսունվեց / ՀՀ դրամ,
—ընդհանուր՝ 592908 / հինգ հարյուր իննսուներկու հազար ինը հարյուր ութ/ ՀՀ դրամով, սեփականության իրավունքով օտարել Սևակ Մուշեղի Մկրտչյանին: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: