Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և ՀՀ կառավարության 29.12.2011թ․ թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ․ դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 13․07․2026թ. N 1/փ-311 դրական եզրակացությունը և Թալին համայնքի ավագանու 23.07.2026թ. N 124-Ա որոշումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1.Հաստատել համայնքային սեփականություն հանդիսացող 02-060-0204-0204 կադաստրային ծածկագրով 2,9999 հա մակերեսով, 02-060-0204-0206 կադաստրային ծածկագրով 3,2188 հա մակերեսով, 02-060-0204-0001 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 3,7938 հա մակերեսով, 02-060-0204-0229 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 1,1684 հա մակերեսով, 02-060-0204-0228 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,0636 հա մակերեսով և 02-060-0204-0001 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,0165 հա մակերեսով (ընդհանուր՝ 11,2611 հա) հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության հողերից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, ընդերքի օգտագործման համար տրամադրված գործառնական նշանակության հողերի:
2.«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14․3-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն, նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում, հողային հաշվեկշռում և կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։