Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության 4-րդ մասով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ, 11-րդ և 22-րդ կետերը, Մելանյա Ապետի Պարսամյանի կողմից 19 մայիս 2026 թվական Թալին համայնքի ղեկավարին ներկայացված թիվ 056/1621 դիմումը, 15 մայիս 2026 թվական «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը՝ ծածկագիր 2026TBSCB2, և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունները՝ ինքնակամ կառուցված ավտոտնակը և թվով 2 պարիսպները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չեն ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Թալին համայնք ք․Թալին Մեխանիզատորների փողոց 4/3 ավտոտնակ հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-003-0059-0274 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 223․9քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված ընդհանուր 21քմ արտաքին մակերեսով շինությունները՝ ավտոտնակը - 18․9քմ և թվով 2 պարիսպները – 2․1քմ ճանաչել օրինական գույք, որպես համայնքի սեփականություն:
2․Առաջարկել կառույցն իրականացրած Մելանյա Ապետի Պարսամյանին գնել օրինական ճանաչված 18․9քմ արտաքին մակերեսով շինությունը՝ ավտոտնակը 1քմ-ի օտարման համար վճարելով 1209 (մեկ հազար երկու հարյուր ինը) ՀՀ դրամ, 2․1քմ արտաքին մակերեսով շինությունները՝ թվով 2 պարիսպները 1քմ-ի օտարման համար վճարելով 2418 (երկու հազար չորս հարյուր տասնութ) ՀՀ դրամ իսկ 223․9քմ հողամասի 1քմ-ի օտարման համար վճարելով կադաստրային արժեքի չափով 1221 (մեկ հազար երկու հարյուր քսանմեկ) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: