Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 80-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով համայնքապետարանի մրցութային հանձնաժողովի 14․01․2025թ-ի թիվ 1 արձանագրությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թալին համայնքի Լուսակն բնակավայրի 02-052-0133-0025 ծածկագրի տակ գտնվող ջրային նպատակային նշանակության, ջրային գործառնական նշանակության, 1,6 հա մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով, 40 տարի ժամկետով, տարեկան 25,000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամ վարձավճարով օգտագործման տրամադրել «ԹԱԳՐՈ» ՍՊԸ-ին։
2.Համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսերը' 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ գանձել վարձակալից։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: