Այսօր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Հանդիպմանը մասնակցեցին համայնքապետարանի ղեկավար կազմն ու աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ։
Աշխատանքային խորհրդակցության նպատակն էր՝ քննարկել և վերլուծել մի շարք տարաբնույթ հարցեր, անդրադառնալ համայնքում առկա խնդիրներին, որոշել դրանց լուծումները և առաջիկա անելիքները, առանձին-առանձին անդրադառնալ համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությանը։
Քննարկվեց և կարևորվեց բնակավայրերի կյանքին վերաբերող կոմունալ, սոցիալական, մշակութային ֆինանսական, զարգացման, իրավաբանական, աշխատանքային և ոլորտային տարաբնույթ այլ հարցեր։