|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 դեկտեմբերի 2025 թվականի N 189-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԵՂՆԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳԱԶԱՏԱՐ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԸ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ ԵՎ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆԸ ԱՆՈՐՈՇ ԺԱՄԿԵՏՈՎ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 685-689-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Թալին համայնքի ղեկավարի առաջարկությունը․ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի սեփականություն հանդիսացող, Թալին համայնքի Եղնիկ բնակավայրում գտնվող գազատար խողովակաշարն անհատույց օգտագործման իրավունքով, անորոշ ժամկետով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Արագածոտնի ԳԳՄ-ին տրամադրելուն: 2․Առաջարկել Թալին համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով ապահովել սույն որոշումից բխող իրավական ձևակերպումները։ 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |
Կողմ -24 ԳԱԳԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՀԵ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳԵՂԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՄՀԵՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՆԵԼԼԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՆԻ ՄԻԿՈՅԱՆ ԱՎԵՏԻՍ ՄԻՆԱՍՅԱՆ ԷՄԻՆ ՄԿՐՏՉՅԱՆ ՍԵՐԳԵ ՄԿՐՏՉՅԱՆ ՄՆԱՑԱԿԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԳԱԳԻԿ ՆԻԿՈՅԱՆ ԲԱԲԿԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍԱՀԱԿՅԱՆ ՀԱՅԿ ՍԱՀԱՐՅԱՆ ԳԵՂԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵՎԱԿ ՍԻՄՈՆՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|