Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 30․05․2025թ․ N 79-Ա որոշումը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Թալին համայնքի սեփականություն հանդիսացող 02-048-0013-0002 ծածկագրով 0․1608 հա հողամասը և հողամասի վրա գտնվող 02-048-0013-0002-001 ծածկագրով շինությունը (մանկապարտեզը) անորոշ ժամանակով անհատույց օգտագործման տրամադրել Թալին համայնքի «Իրինդի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։