|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 հոկտեմբերի 2026 թվականի N 1992-Ա |
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐՔԻՆ ՍԱՍՆԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 02-074-0008-0207 ԾԱԾԿԱԳՐԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ 0,5 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 70-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3- րդ կետի, ՀՀ կառավարության 12․04․2001 թ-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 231 կետի 2-րդ պարբերության պահանջներով, հիմք ընդունելով https://www.e-auctions.am կայքի միջոցով 29.09.2026 թ-ից մինչև 02.10.2026 թ-ը իրականացված աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Թալին համայնքի Ներքին Սասնաշեն բնակավայրի 02-074-0008-0207 ծածկագրի տակ գտնվող 0,5 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասը սեփականության իրավունքով՝ 1․512․500 /մեկ միլիոն հինգ հարյուր տասներկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամով օտարել Վահագն Սասունիկի Թորոսյանին: 2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|