Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և ՀՀ կառավարության 29.12.2011թ. N-1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Թալին համայնքի Թալինում քաղաքում գտնվող, 02-003-0025-0001 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,00221 հա բնակավայրերի նպատակային նշանակության, խառը կառուցապատման գործառնական նշանակության և 02-003-0025-0027 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,0002856 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերի գործառնական նշանակությունը համարել փոփոխված որպես հասարակական կառուցապատման հողատեսքի։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: