Այսօր: Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 81-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՑԱՄԱՔԱՍԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳԱԶԱՏԱՐ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԸ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ ԵՎ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆԸ ԱՆՈՐՈՇ ԺԱՄԿԵՏՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 685-689-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Թալին համայնքի ղեկավարի առաջարկությունը․

Թալին համայնքի ավագանին որոշում է՝

1․Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի սեփականություն հանդիսացող, Թալին համայնքի Ցամաքասար բնակավայրում գտնվող գազատար խողովակաշարն անհատույց օգտագործման իրավունքով, անորոշ ժամկետով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Արագածոտնի ԳԳՄ-ին տրամադրելու համար:

2․Թալին համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով ապահովելու սույն որոշումից բխող իրավական ձևակերպումները։

3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ՍԵՐԳԵ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.15 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner