Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, 25-րդ կետի 1-ին ենթակետի դրույթներով, հիմք ընդունելով 02-003-0088-0011 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի համասեփականատեր՝ Շուշանիկ Մխիթարյանի 14․07․2026 թվականի դիմումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ՀՀ Արագածոտնի մարզի Արագածոտն-5 միկռոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում ներառված Թալին քաղաքի 02-003-0088-0011 կադաստրային ծածկագրով հողամասը ՀՀ Արագածոտնի մարզպետի 01․12․2022 թ․ N 443-Ա որոշմամբ և Թալին համայնքի ավագանու 18․11․2022 թ․ N 35-Ա որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծի հեռանկարային զարգացման գծագրով հանդիսանում է բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Թալին քաղաքի վարչական տարածքում գտնվող 02-003-0088-0011 կադաստրային ծածկագրով 0,0742 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները համարել փոփոխված՝ որպես բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքի։
2.Հողամասում գտնվող 454,46 քմ մակերեսով արտադրամաս շինության գործառնական նշանակությունը համարել փոփոխված որպես՝ ավտոտեխսպասարկման կետ։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։