Այսօր: Երեքշաբթի, 3 Փետրվարի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 297
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



30 հունվարի 2026 թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանս քննության առնելով «ԴԱՇՏԷՆԵՐԳՈ» ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Բաբիկյանի նկատմամբ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված առերևույթ խախտման կապակցությամբ 2026 թվականի հունվարի 29-ի որոշմամբ հարուցված վարչական իրավախախտման վերաբերյալ գործը՝

ՊԱՐԶԵՑԻ

Թալինի համայնքապետարանի վարչական իրավախախտումների գործերով հանձնաժողովը բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված 2026 թվականի հունվարի 20-ի թիվ 01/30․2/2/277-2026 գրության հիման վրա կատարված ուսումնասիրության արդյունքում կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն և Թալինի համայնքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ Գ․Սարգսյանի կողմից 29․01․2026թ․ ներկացվել է զեկուցագիր այն մասին, որ Թալին համայնքի Դաշտադեմ բնակավայրում գտնվող 02-035-0127-0018 կադաստրային ծածկագրով, վերը նշված ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասում կատարվել է շինարարական աշխատանքներ՝ (արևային վահանակների կրող կոնստրուկցային բետոնային հիմքեր), իսկ համայնքային սեփականություն հանդիսացող 02-035-0127-0001, 02-035-0127-0019 և 02-035-0127-0020 կադաստրային ծածկագրերով հաղամասերում կատարվել են հողհարթեցման աշխատանքներ առանց համայնքի ղեկավարից կառուցապատման թույլտվություն ստանալու։ Հարուցված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթի շրջանակներում 2026 թվականի հունվարի 30-ին, ժամը 12։00-ին հրավիրվել է գործի նյութերի քննութուն, որի վերաբերյալ պատշաճ ծանուցված ««ԴԱՇՏԷՆԵՐԳՈ» ՍՊ ընկերության տնօրենը և ներկայացուցիչը չեն ներկայացել, ինչպես նաև չեն ներկայացրել գրավոր դիրքորոշում։ Սակայն վարչական իրավախախտման վերաբերյալ 2026 թվականի հունվարի 26-ին կազմված արձանագրության մեջ տրված բացատրությամբ տնօրենի ներկայացուցիչ Վարդան Դադայանը ընդունել է իրավախախտում թույլ տալու հանգամանքը։ Ուսումնասիրելով վարչական իրավախախտման վերաբերյալ գործի նյութերը և քննությամբ ձեռք բերված փաստական հանգամանքները, հաստատված եմ համարում «ԴԱՇՏԷՆԵՐԳՈ» ՍՊ ընկերության տնօրեն Վարդան Բաբիկյանի կողմից ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով, վարչական իրավախախտում կատարելու փաստը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով, 2191 հոդվածներով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1․ «ԴԱՇՏԷՆԵՐԳՈ» ՍՊ ընկերության տնօրեն Վարդան Բաբիկյանի նկատմամբ նշանակել վարչական տույժ՝ տուգանք 100․000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով։
2․Տույժը պետք է վճարվի իրավախախտողի կողմից Թալինի համայնքապետարանի 900465122209 հաշվեհամարին՝ վճարաման անդորագրի «Նպատակ» դաշտում պարտադիր նշելով սույն որոշման համարը։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարդան Բաբիկյանին այն սահմանված կարգով հանձնելու/ հանձնված համարվելու/ հաջորդող օրվանից։
4․Սույն որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 214
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner