Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



04 հոկտեմբերի 2024 թ.

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԱՐԱԳԱԾԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԽՃՈՒՂԻ,27/107 ԱՎՏՈՏՆԱԿ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈւՑՎԱԾ ՇԻՆՈւԹՅՈւՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈւ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ ն 4-րդ մասով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006թ. Մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ, 11-րդ ն 22-րդ կետերը, Էդուարդ Ադիլխանյանի կողմից 06․09․2024թ. Թալին համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, 31․12.2023թ. «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը՝ ծածկագիր 2023ZSNVB8, և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունը՝ ինքնակամ կառուցված ավտոտնակ և պարիսպը կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով`ստացել է <ՎԵԼԵՍ ԳՐՈՒՊ>ՍՊԸ-ի/լիցենզիա16156/կողմից դրական եզրակացություն , չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չեն ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1․Թալին համայնքի Արագածավան բնակավայրի Հոկտեմբերյան խճուղի, 27/107ավտոտնակ հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-016-0034-ից կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 130,4քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված ընդհանուր 42,18քմ արտաքին մակերեսով՝ն/թ ավտոտնակ 36,6քմ,պարիսպ 5,58քմ ճանաչել օրինական գույք, որպես համայնքի սեփականություն:
2․Առաջարկել կառույցն իրականացրած Էդուարդ Ադիլխանյաին գնել օրինական ճանաչված 42,18քմ ընդհանուր մակերեսով շինությունը՝ ավտոտնակ 1քմ-ի օտարման համար վճարելով 874 (ութ հարյուր յոթանասունչորս) ՀՀ դրամ,պարիսպ 1քմ 1748 դրամ, իսկ 130,4քմ հողամասի 1քմ-ի օտարման համար վճարելով կադաստրային արժեքի չափով 514,8 (հինգ հարյուր տասնչորս դրամ ութանասուն լումա) ՀՀ դրամ։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner