Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, ՀՀ հողային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 76-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 12.04.2001թ. 286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգ»-ի 46-րդ կետի պահանջներով, Թալին համայնքի գլխավոր հատակագծին, քաղաքաշինական գոտիավորման նախագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1. Տալ համաձայնություն Թալին համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու համար ու հաստատել մեկնարկային գին՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |