Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և ՀՀ կառավարության 29 դեկտեմբեր 2011թ. Թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Թալին համայնք ք․Թալինում գտնվող, 02-003-0030-0283 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0.00409 հա բնակավայրերի նպատակային նշանակության, խառը կառուցապատման գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված որպես բնակելի կառուցապատման հողատեսքի։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: