Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի 02.12.2025 թ-ի թիվ 6 արձանագրությունը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Թալին համայնքի սեփականություն հանդիսացող՝ 1985 թվականի արտադրության UAZ 396201 մակնիշի բեռնատար ավտոմեքենան սեփականության իրավունքով՝
__ ավտոմեքենայի արժեքը-200.000 / երկու հարյուր հազար / ՀՀ դրամ,
__ համայնքապետարանի կողմից կատարված ծախսեր-10․000 /տաս հազար / ՀՀ դրամ,
ընդամենը 210․000/ երկու հարյուր տաս հազար / ՀՀ դրամով օտարել Արկադի Ազատի Հարոյանին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: