Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Թալին համայնքի Աշնակ բնակավայրի բնակիչ Աղունիկ Սերյոժայի Սարգսյանի Խամոյանի 17․ 06․2026թ․ դիմումը և Թալին համայնքի ավագանու 24․06․2026թ․ N 114-Ա որոշումը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1․Թալին համայնքի սեփականություն հանդիսացող, Արագածոտնի մարզ, Թալին համայնք, Աշնակ բնակավայրի Վրեժ Իսրայելյան 19 հասցեում գտնվող 0․0258 քմ մակերեսով, 02-011-0040-0007 կադաստրային ծածկագրով հողատարածքը, 395․91 քմ մակերեսով, 02-011-0040-0007-001 կադաստրային ծածկագրով կենցաղի տունը, 5․2 քմ մակերեսով, 02-011-0040-0007-002 կադաստրային ծածկագրով կաթսայատունը, մինչև 2027 թվականի սեպտեմբերի 25-ն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Աղունիկ Սերյոժայի Սարգսյանին։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։