Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ, 11-րդ, և 22-րդ կետերի դրույթները, Արարատ Սարգսյանի կողմից 05.03.2025թ-ին Թալին համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը և 05․05․2023թ «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը ծածկագիր 2023NVPCQ2, անշարժ գույքի նկատմամբ թիվ 1420747 իրավունքի պետական գրանցման վկայականը, Թալին համայնքի ղեկավարի 10․03․2025թ-ի թիվ 439-Ա որոշումը և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունները՝ ինքնակամ կառուցված բնակելի տան կիսանկուղը, բնակելի տունը բ/պ-ով և ա/հ-ով, սանհանգույցը կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Կառուցապատող Արարատ Սարգսյանի կողմից 02-007-0085-0001 կադաստրային ծածկագրով Թալին համայնքի Ակունք բնակավայրի 9-րդ փողոց 1/1 թռչնանոց հասցեում գտնվող, իրեն սեփականության իրավունքով (պայմանով) պատկանող 3365քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 388,3քմ արտաքին մակերեսով շինությունները՝ բնակելի տան կիսանկուղը – 173,1քմ, բնակելի տունը բ/պ-ով և ա/հ-ով – 204,7քմ, սանհանգույցը – 10,5քմ ճանաչել օրինական գույք, որպես Արարատ Սարգսյանի սեփականությունը:
2.Որպես ինքնակամ կառույցների օրինականացման վճար գանձել 205882 (երկու հարյուր հինգ հազար ութ հարյուր ութսուներկու) ՀՀ դրամ (377,8քմ x 536) + (10,5քմ x 322) ։
3.Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։