Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածով, և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. N-912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 4-րդ գլխի պահանջները, 18.05.2006թ. N-731-Ն որոշումը, Էդուարդ Ադիլխանյանի կողմից 06․09.2024թ-ի դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով, որ Էդուարդ Ադիլխանյանի կողմից Թալին համայնքի, Արագածավան բնակավայրի Հոկտեմբերյան խճուղի, 27/107 ավտոտնակ հասցեում 02-016-0034-0699 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող և բնակավայրի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 35,4քմ հողամասում ինքնակամ կառուցված շինությունը՝սան հանգույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասում, և չի գտնվում ինժեներատեխնիկական, տրանսպորտային և այլ կոմունիկացիոն օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Կառուցապատող Էդուարդ Ադիլխանյանի կողմից Արագածոտնի մարզ, Թալին համայնք, Արագածավան բնակավայրի Հոկտեմբերյան խճուղի, 27/107 ավտոտնակ հասցեում ինքնակամ զբաղեցրած 02-016-0034-0699 ծածկագրով 72,24քմ բնակավայրի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և հողամասի վրա կառուցված ընդհանուր՝ 42,18քմ արտաքին մակերեսով՝ ն/թ 36,6քմ ավտոտնակ և 5,58 քմ պարիսպ ճանաչել օրինական գույք, որպես քաղաքացի Էդուարդ Ադիլխանյանի սեփականություն և
-հողի արժեքը 72,24քմ x 514,8 =37190 (երեսունյոթ հազար հարյուր ինսուն) ՀՀ դրամ:
-շինության արժեքը՝ 42,18քմ x 1748 =73731(յոթանասուներեք հազար յոթ հարյուր երեսունմեկ) ՀՀ դրամ:
-համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր` 71650 (յոթանասունմեկ հազար վեց հարյուր հիսուն) ՀՀ դրամ
-ընդամենը`182571(մեկ հարյուր ութանասուներկու հազար հինգ հարյուր յոթանասունմեկ) ՀՀ դրամով օտարել Էդուարդ Ադիլխանյանին։
2․Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։