Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Թալին համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ՝ Ց․Մկրտչյանի 14․07․2025թ․ զեկուցագիրը՝ Արսեն Վահանի Հարությունյանի կողմից անշարժ գույքի հարկի պարտավորությունների վերաբերյալ․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Արսեն Վահանի Հարությունյանի կողմից հարկային պարտավորությունները չկատարելու հիմքով հարուցել վարչական վարույթ։
2.Վարչական հանձնաժողովի նախագահի տեղակալ Է․ Խաչատրյանին՝
-Սույն որոշման 1-ին կետն ընդունել ի գիտություն և վարչական վարույթն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան։