Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով , հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Թալին համայնքի սեփականություն հանդիսացող 02-016-0014-0021 ծածկագրով 0,43 հա հողամասը և հողամասի վրա գտնվող 02-016-0014-0021-001 ծածկագրով շինությունը (մանկապարտեզը) անորոշ ժամանակով անհատույց օգտագործման տրամադրել Թալին համայնքի <<Արագածավանի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ին, կազմակերպությանը կից բացված մասնաճյուղի գործունեության կազմակերպման համար: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |