|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 դեկտեմբերի 2024 թվականի N 193-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2025Թ-Ի ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ և 19-րդ կետրով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածների, 11-րդ հոդվածի 2-րդ կետի, 12-րդ և 14-րդ հոդվածի դրույթներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի պահանջներով, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Հաստատել Թալին համայնքում 2025թ-ի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի. 2.Համայնքի վարչական տարածքը բաժանել երկու գոտիների՝ ա)1-ին գոտի՝-ք.Թալին, Երևան-Գյումրի և Թալին-Քարակերտ ճանապարհների կողեզրերին (կամ հարակից տարածքներում) տեղակայված օբյեկտներ. բ) 2-րդ գոտի՝ համայնքի գյուղական բնակավայրեր: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: |
Կողմ -14 ԱՐՄԵՆ ԾԱՌՈՒԿՅԱՆ ԲԱԲԿԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՀԱԿՈԲՅԱՆ ՂՈՒԿԱՍ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՆԵԼԼԻ ՄԻՆԱՍՅԱՆ ԱՎԵՏԻՍ ՄԿՐՏՉՅԱՆ ԷՄԻՆ ՄԿՐՏՉՅԱՆ ՍԵՐԳԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ ԳԵՂԱՄ ՍԻՄՈՆՅԱՆ ՍԵՎԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՈՒՍԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -3 ԳՐԻԳՈՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՎԱՀԵ ՍԱՀԱԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(27.12 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|