Թալինի համայնքապետարանում քննարկվեցին համայնքի ընթացիկ և առաջիկա աշխատանքները․
Այսօր՝ համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի նախաձեռնությամբ, Թալինի համայնքապետարանում անցկացվեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը։ Քննարկմանը մասնակցում էին ղեկավար կազմի ներկայացուցիչները և կոմունալ ծառայության պատասխանատուն։
Խորհրդակցության ընթացքում համայնքի ղեկավարին ներկայացվեցին նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները, ընթացիկ գործընթացների մասին տեղեկատվություն, ինչպես նաև առաջիկա ծրագրերի նախանշումներ։
Ներկայումս համայնքում ընթանում են լայնածավալ շինարարական և բարեկարգման աշխատանքներ։ Վերանորոգվում են մանկապարտեզներ, երաժշտական դպրոց, ամբուլատորիաներ, զբոսայգիներ, խաղահրապարակներ և համայնքային նշանակության այլ տարածքներ։
Զուգահեռ աշխատանքներ են իրականացվում ջրագծերի բարեկարգման և արտաքին լուսավորության համակարգի կատարելագործման ուղղությամբ։
Հատուկ ուշադրություն է դարձվում նաև համայնքի արտաքին տեսքի բարելավմանը՝ ակտիվորեն առաջ մղելով կոմունալ բնույթի աշխատանքներ։
|