Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող հողամասից հրաժարվելու մասին քաղաքացիներ Սերյոժա Գալուստի Մուրադյանի և Համեստ Վարդգեսի Գրիգորյանի համատեղ դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ'
1.Սերյոժա Գալուստի Մուրադյանին և Համեստ Վարդգեսի Գրիգորյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող Թալին համայնքի Կաքավաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 02-060-0228-0053 կադաստրային ծածկագրով 0․54304 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրը ճանաչել որպես Թալին համայնքի սեփականություն։
2.Աշխատակազմի քարտուղարին՝ սույն որոշումն ընդունելուց հետո 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակ՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար։
3.Աշխատակազմի քարտուղարին՝ հողամասի նկատմամբ իրավունքը հավաստող վկայականը ստանալուց հետո՝ համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: