Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Թալին համայնքի ավագանին որոշում է`
1․Թալին համայնքի ավագանու 29․09․2023թ-ի <<Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի հաշվով միասնական վարձավճար սահմանելու մասին>> N 108-Ա որոշման առաջին կետում կատարել փոփոխություն՝ շարադրելով նոր խմբագրությամբ՝ <<Համայնքում ընդերքօգտագործման գործունեություն իրականացնող ընկերությունների անշարժ գույքի հարկման նպատակով, հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) շուկայական արժեքին մոտարկված մեկ հեկտարի հաշվով կադաստրային արժեքի միասնական վարձավճարը սահմանել համայնքի ղեկավարի համապատասխան կարգադրությամբ ստեղծված մասնագիտական հանձնաժողովի (անհրաժեշտության դեպքում ներգրավել իրավասու այլ մարմինների կամ մասնագետների) կողմից արձանագրված փաստացի շահագործվող հողամասի համար տարեկան 400.000 ՀՀ դրամ, իսկ չշահագործվող հողամասի համար տարեկան 45.000 ՀՀ դրամ>>: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |