Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Հաստատել ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու 2025 թվականի ծրագրերը՝
1)ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Թալին, Թաթուլ, Պարտիզակ, Արտենի, Ակունք, Արագածավան և Վերին Սասնաշեն բնակավայրերում ասֆալտապատման աշխատանքներ
2)ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Կարմրաշեն, Ոսկեթաս, Զովասար, Գառնահովիտ, Թալին, Արագածավան, Մաստարա և Ներքին Բազմաբերդ բնակավայրերում արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման աշխատանքներ
3) ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Կարմրաշեն, Ոսկեթաս, Զովասար, Վերին Սասնաշեն, Ներքին Սասնաշեն, Վերին Բազմաբերդ և Շղարշիկ բնակավայրերում գազաֆիկացման աշխատանքների երկրորդ փուլ
4)ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Զովասար, Արագածավան, Ոսկեթաս և Ներքին Բազմաբերդ բնակավայրերում մշակույթի տների վերանորոգման աշխատանքներ
5)ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Մաստարա,Ներքին Բազմաբերդ, Գետափ, Իրինդ բնակավայրերում ոռոգման համակարգերի հիմնանորոգման աշխատանքներ
6)ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Զարինջա, Կարմրաշեն, Ոսկեթաս, Զովասար, Ցամաքասար, Ներքին Սասնաշեն, Ներքին Բազմաբերդ բնակավայրերում խմելաջրի ցանցերի հիմնանորոգման, Շղարշիկ բնակավայրում օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցման և Ներքին Սասնաշեն բնակավայրում օրվա կարգավորիչ ջրամբարի հիմնանորոգման աշխատանքներ
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։