Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման 28-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով 2024 թվականի ապիլի 26-ին Թալին համայնքի Արագածավան բնակավայրում Բաղրամյան 104 հասցեում գործող թիվ 2 միջնակարգ դպրոցի տարածքում համանուն դպրոցի կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ անցկացված հանրային քննարկման արձանագրությունը․ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ նախնական համաձայնություն «Տիգրան Մեծ-1» ՍՊ ընկերությանը Թալին համայնքի Արագածավան բնակավայրի Բաղրամյան 104 հասցեում թիվ 2 միջնակարգ դպրոց կառուցելու համար: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |