30.12.2024թ-ին 02-016-0220-0007 ծածկագրով հողամասի վարձակալ Իգոր Գասպարյանը դիմել է Թալինի համայնքապետարան, վերոնշյալ՝ ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող 02-016-0220-0007 կադաստրային ծածկագրով 20 հա մակերեսնով հողամասը վարձակալելու մասին 12.10.2017թ.-ին կնքված պայմանագիրը լուծելու համար: Նշված հողամասի նկատմամբ իրականացված է վարձակալության իրավունքի պետական գրանցում՝ ըստ վերոնշյալ պայմանագրի։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ հոդվածների 1-ին կետերով, 469-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Իգոր Տարիելի Գասպարյանի դիմումը․
ՈՐՈՇՈւՄ ԵՄ՝
1.Լուծել Իգոր Տարիելի Գասպարյանի և Արագածավան համայնքի ղեկավար Անդրանիկ Հարությունի Պապիկյանի միջև 2017 թվականի հոկտեմբերի 12-ին ՀՀ կադաստրի կոմիտեյի Թալինի սպասարկման գրասենյակում կնքված անշարժ գույքի վարձակալության մասին պայմանագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: