Թալինի համայնքապետարանում կայացավ աշխատանքային խորհրդակցություն.
Այսօր, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի նախագահությամբ, համայնքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին համայնքապետարանի ղեկավար կազմն ու ստորաբաժանումների ղեկավարները։
Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին իրենց ստորաբաժանումների աշխատանքային ընթացքի զեկույցները՝ անդրադառնալով կատարված աշխատանքներին, առկա խնդիրներին և առաջիկա ծրագրերին։ Քննարկվեցին համայնքի զարգացման առաջնահերթությունները, վարչական գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև ընթացիկ ծրագրերի իրագործման գործընթացը։
Քննարկման առանցքում էին առողջապահական, սոցիալական, իրավաբանական, մշակութային, քաղաքաշինական, գյուղատնտեսական և զարգացման ծրագրերի ոլորտներում իրականացվող աշխատանքները։ Տեղեկացվեց կատարված բարեփոխումների, ընթացիկ ծրագրերի առաջընթացի և համայնքի բնակիչների բարեկեցության ապահովմանն ուղղված նախաձեռնությունների մասին։ Տրվեցին ընթացիկ հանձնարարականներ։
|