Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Հաստատել Թալին համայնքի ավագանու 2025 թվականի երկրորդ նստաշրջանի հերթական նիստի օրակարգը.
1) Թալին համայնքի ավագանու 11․02․2025թ-ի «Թալինի համայնքապետարանի աշխատակազմի 2025 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 196-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 26-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին
(Զեկ․ Գ․Ստեփանյան)
2)Թալինի համայնքի ավագանու 11․02․2025թ․-ի <<Թալինի համայնքապետարանի, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և համայնքային հիմնարկների 2024 թվականի ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատաելու մասին>> N 23-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(Զեկ․ Ս․Ավոյան)
3)Թալին համայնքի ուսանողներին ուղեվարձի մասնակի փոխհատուցում տրամադրելու մասին
(Զեկ.Լ․Ավագյան)
4)Թալին համայնքի Լուսակն բնակավայրի բնակչուհի Մարինե Մուրադյանին տան վերանորոգման աշխատանքներում աջակցություն տրամադրելու մասին
(Զեկ․ Ն․Մելքոնյան)
5) Թալին համայնքի ավագանու 11 փետրվարի 2025թ-ի «Թալին համայնքի ավագանու 25.12.2024թ.-ի <<Թալին համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և համայնքային հիմնարկների 2025 թվականի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 197-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 05-Ա որոշման թիվ 22 հավելվածում փոփոխություն կատարելու մասին
(Զեկ․ Ց․Մկրտչյան)
6)Թալին համայնքի 2025թ․ տարեկան բյուջեի երրորդ եռամսյակի կատարողականի մասին
(Զեկ․ Ց․Մկրտչյան)
7) Անշարժ գույքի հարկի արտոնություն կիրառելու մասին
(Զեկ․ Ց․Մկրտչյան)
8) Փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն կիրառելու մասին
(Զեկ․ Ց․Մկրտչյան)
9) Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին
(Զեկ․ Գ․Միրզախանյան)
10) 02-003-0209-0002 ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին
(Զեկ․ Գ․Միրզախանյան)
11) «Թալին համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» 11․02․2025թ-ի N 09-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
(Զեկ․ Ց․Մկրտչյան)
12) Թալին համայնքի Դաշտադեմ բնակավայրում գտնվող հողամասերը պետական սեփականություն ճանաչելու և համայնքային սեփականության գույքի ցանկից հանելու մասին
(Զեկ․ Գ․Միրզախանյան)
13)Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին
(Զեկ․ Գ․Միրզախանյան)
14)Թալին համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ-վաճառքով օտարելու մասին
(Զեկ․ Գ․Միրզախանյան)
15)Թալին համայնքի սեփականություն հանդիսացող շարժական գույքերը աճուրդ-վաճառքով օտարելու և համայնքապետարանի գույքացուցակից դուրս գրելու մասին
(Զեկ․ Գ․Միրզախանյան)
16)Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին
(Զեկ․ Գ․Միրզախանյան)
17) Թալին համայնքի ավագանու անդամ Մանվել Ժորժիկի Կրպեյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին
(Զեկ. Գ.Ստեփանյան)
18)Թալին համայնքի ավագանու 2025 թվականի երկրորդ նստաշրջանի հերթական նիստի օրը սահմանելու մասին
(Զեկ. Գ.Ստեփանյան) |