Այսօր: Չորեքշաբթի, 29 Հուլիսի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 82
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



24 հուլիսի 2026 թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ուսումնասիրելով Թալինի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի՝ «Կ․ՎԱՐԴԱՆՅԱՆ» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Հրանտի Հովհաննիսյանի կողմից Թալին համայնքի Պարտիզակ բնակավայրի վարչական տարածքում հողամասը ոչ նպատակային օգտագործելու վերաբերյալ 23․07․2026թ․ ներկայացված զեկուցագիրը և կից փաստաթղթերը․

ՊԱՐԶՎԵԼ Է՝

Թալին համայնքի Պարտիզակ բնակավայրի վարչական տարածքում «Կ․ՎԱՐԴԱՆՅԱՆ» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանի կողմից իրականացվում է ընդերքօգտագործում առանց հողատեսքի նպատակային և գործառնական նշանակությունների համապատասխան փոխոխության, այդ կերպ թույլ տալով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված առերևույթ խախտում։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով, 2449 հոդվածով,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1․«Կ․ՎԱՐԴԱՆՅԱՆ» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Հրանտի Հովհաննիսյանի նկատմամբ Թալին համայնքի Պարտիզակ բնակավայրի վարչական տարածքում հողամասը ոչ նպատակային նշանակության օգտագործելու հիմքով հարուցել վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ։

2․Վարչական իրավախախտումների հարցերով հանձնաժողովի նախագահ՝ Ս․Ավետիսյանին
- Սույն որոշման 1-ին կետն ընդունել ի գիտություն և վարչական վարույթն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 217
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner