Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի դրույթներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզպետի 31․03․2025 թվականի N 01//02200-2025 գրությունը և Թալին համայնքի ավագանու 25.06.2025թ. N 97-Ա որոշումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թալին համայնքի Մաստարա բնակավայրի 1-ին փողոց 25 հասցեում գտնվող 02-069-0075-0004 կադաստրային ծածկագրով 0,413 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, հողամասում գտնվող 02-069-0075-0004-001 կադաստրային ծածկագրով 281,78 քմ մակերեսով և 02-069-0075-0004-002 կադաստրային ծածկագրով 8,8 քմ մակերեսով շինությունները՝ նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը վերոնշյալ հողամասում նոր բուժհաստատություն կառուցելու նպատակով։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։