Այսօր՝ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի նախագահությամբ, համայնքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին համայնքապետարանի ղեկավար կազմը և տարբեր ոլորտների պատասխանատուներ:
Խորհրդակցության ընթացքում մասնավորապես քննարկվեցին Թալին համայնքում տեղական տուրքերի և վճարների հավաքագրմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ կատարվեց հավաքագրման գործընթացի արդյունավետության բարձրացմանը, առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին։