Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ և 57-րդ հոդվածներով, 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ, հիմք ընդունելով Լարիսա Գառնիկի Հովհաննիսյանի և Գայանե Լյովայի Մարտիրոսյանի կողմից 05 օգոստոս 2025թ-ին Թալին համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, Լյովա Մարտիրոսյանի ժառանգներ՝ Լարիսա Գառնիկի Հովհաննիսյանի սեփականության իրավունքի վկայագիրը և Գայանե Լյովայի Մարտիրոսյանի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Վերականգնել Թալին համայնք Ագարակավան բնակավայրի 02-005-0016-0004 կադաստրային ծածկագրով 0․00935 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի՝ որը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հողհատկացման հիմքերը։
2.Վերը նշված հողամասում 1986 թվականին կառուցված ընդհանուր 75․3 քմ ներքին մակերեսով կիսակառույց բնակելի տան նկատմամբ ճանաչել Լարիսա Գառնիկի Հովհաննիսյանի և Գայանե Լյովայի Մարտիրոսյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը՝ առանց գումար գանձելու:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: