|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 ապրիլի 2024 թվականի N 47-Ա |
ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 18-րդ, 42-րդ կետերի և «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թաթուլ-Կանչ-Հակո ավտոճանապարհի 12.1 կմ հատվածի ասֆալտապատման աշխատանքները իրականացվում են պետական բյուջեի միջոցներով՝ խթան հանդիսանալով համայնքի զարգացմանը, նպաստում են համայնքի առջև ծառացած խնդիրների լուծման և ռազմավարական կարևոր նշանակություն ունեն Թալին համայնքի համար, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․
Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը Թաթուլ-Կանչ-Հակո ավտոճանապարհի 12.1 կմ հատվածի ասֆալտապատման աշխատանքների կատարման շինարարության թույլտվություն տրամադրման տեղական տուրքի վճարի մասով սահմանել արտոնություն՝ տուրքի ամբողջ գումարի չափով։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -18 ԱՐՄԵՆ ԾԱՌՈՒԿՅԱՆ ԲԱԲԿԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՂՈՒԿԱՍ ՀԱՐՈՅԱՆ ԱԼԲԵՐՏ ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՂԱՄ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄՀԵՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՆԵԼԼԻ ՄԻՆԱՍՅԱՆ ԱՎԵՏԻՍ ՄԿՐՏՉՅԱՆ ՍԵՐԳԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՄՆԱՑԱԿԱՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՍԱՐԳՍՅԱՆ ԳԵՂԱՄ ՍԱՓԵՅԱՆ ՏԱՎՐՈՍ ՍԻՄՈՆՅԱՆ ՍԵՎԱԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|