Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման հավելվածով սահմանված տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնություն տալու ընթացակարգի 28-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով 2024 թվականի հոկտեմբերի 11-ին Մաստարա բնակավայրում Մաստարայի տուֆերի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման համար՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ անցկացված հանրային քննարկման արձանագրությունը, հաշվի առնելով «ԱՇ-ՎԱ» ՍՊ ընկերության տնօրենի 26․08․2024 թվականի գրությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ նախնական համաձայնություն «ԱՇ-ՎԱ» ՍՊ ընկերությանը Մաստարա բնակավայրի վարչական տարածքում Մաստարայի տուֆերի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման համար: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |