Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Թալինի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի 30․06․2026թ․ զեկուցագիրը՝ Էդվարդ Պայքարի Խաչատրյանի կողմից անշարժ գույքի հարկի պարտավորությունների վերաբերյալ․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Էդվարդ Պայքարի Խաչատրյանի կողմից հարկային պարտավորությունները չկատարելու հիմքով հարուցել վարչական վարույթ։
2.Վարչական իրավախախտումների հարցերով հանձնաժողովի նախագահ՝Ա․Ավետիսյանին
-Սույն որոշման 1-ին կետն ընդունել ի գիտություն և վարչական վարույթն իրականացնել
Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան։