Այսօր: Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 571
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



07 սեպտեմբերի 2026 թ.

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ Ք.ԹԱԼԻՆ Ռ․ՄԻՐՈՅԱՆ ՓՈՂՈՑ 8/12 ԱՎՏՈՏՆԱԿ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ ՍՈՒՐԵՆ ՍԵՐՅՈԺԱՅԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածով, և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18 մայիս 2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 4-րդ գլխի պահանջները, 18 մայիս 2006 թվական թիվ 731-Ն որոշումը, Սուրեն Սերյոժայի Գրիգորյանի 09 փետրվար 2024 թվականի դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով, որ Սուրեն Սերյոժայի Գրիգորյանի կողմից Թալին համայնք ք.Թալին Ռ․Միրոյան փողոց 8/12 ավտոտնակ հասցեում գտնվող, 02-003-0040-0085 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 139․4 քմ հողամասում ինքնակամ կառուցված շինությունները՝ ավտոտնակը, ծածկը և պարիսպը կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասում, չեն գտնվում ինժեներատեխնիկական, տրանսպորտային և այլ կոմունիկացիոն օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Կառուցապատող Սուրեն Սերյոժայի Գրիգորյանի կողմից Արագածոտնի մարզ Թալին համայնք ք.Թալին Ռ․Միրոյան փողոց 8/12 ավտոտնակ հասցեում ինքնակամ զբաղեցրած 02-003-0040-0085 ծածկագրով 139․4 քմ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և հողամասի վրա կառուցված, ընդհանուր 78․58 քմ արտաքին մակերեսով շինությունները՝ ավտոտնակը, ծածկը և պարիսպը ճանաչել օրինական գույք, որպես քաղաքացի Սուրեն Սերյոժայի Գրիգորյանի սեփականություն և
-հողի արժեքը՝ (139․4 քմ x 1221) = 170207 (մեկ հարյուր յոթանասուն հազար երկու հարյուր յոթ) ՀՀ դրամ:
-շինության արժեքը՝ (76․27 քմ x 1209) +(2․31 քմ x 2418) = 97796 (իննսունյոթ հազար յոթ հարյուր իննսունվեց) ՀՀ դրամ:
-համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր`38000 (երեսունութ հազար) ՀՀ դրամ,
-ընդամենը`306003 (երեք հարյուր վեց հազար երեք) ՀՀ դրամով օտարել Սուրեն Սերյոժայի Գրիգորյանին:
2․Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner