Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 22․1-րդ կետով, հիմք ընդունելով Մելիք Քևնաքսզյանի կողմից 06․02.2025թ․-ին Թալին համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, 19․12․2023թ «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը ծածկագիր 2023FH2X8W և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունները՝ մինչև 2001թ-ը կառուցված բնակելի տունը և բնակելի տան անավարտ մասը կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ'
1.Կառուցապատող Մելիք Քևնաքսզյանի կողմից 02-021-0053-0021 կադաստրային ծածկագրով Թալին համայնքի Արտենի բնակավայրի Սայաթ-Նովայի փողոցի 16/2 բնակելի տուն հասցեում գտնվող, իրեն՝ ժառանգության իրավունքով պատկանող 1716,8քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված ընդհանուր 160քմ ներքին մակերեսով շինությունները՝ բնակելի տունը – 107,40քմ և բնակելի տան անավարտ մասը – 52,60քմ ճանաչել օրինական գույք, որպես Մելիք Քևնաքսզյանի սեփականություն՝ առանց գումար գանձելու:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: