Ղեկավարվելով ՀՀ հողային ճրենսգրքի 80-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով համայնքապետարանի մրցույթային հանձնաժողովի 06․11․2026թ-ի թիվ 7 արձանագրությունը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ'
1.Թալին համայնքի Արտենի բնակավայրի 02-021-0282-0031 ծածկագրի տակ գտնվող գյուղատնտեսական նշանակության 1,26004 հա մակերեսով արոտավայր հողամասը, վարձակալության իրավունքով, 25 տարի ժամկետով, տարեկան 25.000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամ վարձավճարով օգտագործման տրամադրել Հովհաննես Մարտինի Հակոբյանին։
2.Համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսերը' 33,500 ( երեսուներեք հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ գանձել վարձակալից։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից: