Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ, 11-րդ և 22-րդ կետերի դրույթները, Կարեն Մխիթարյանի կողմից 07.05.2024թ-ին Թալին համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, 22․12․2023թ «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը ծածկագիր 2023HSUSNP, և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունները՝ինքնակամ կառուցված ավտոտնակը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, ստացել է «Ա․Ռ․Մ․ՇԻՆ» ՍՊԸ-ի /լիցենզիա 16029/ դրական եզրակացություն, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չի ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Կառուցապատող Կարեն Մխիթարյանի կողմից 02-016-0034-0069 կադաստրային ծածկագրով Թալին համայնքի, Արագածավան բնակավայրի, Հոկտեմբերյան խճուղի,2-րդ փակուղի, 17/4 հասցեում գտնվող, սեփականություն հանդիսացող 0,004հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված ընդհանուր 0,004հա արտաքին մակերեսով շինությունը՝ ավտոտակը 0,004հա ճանաչել օրինական գույք, որպես Կարեն Գագիկի Մխիթարյանի սեփականություն:
2.Որպես ինքնակամ կառույցների օրինականացման վճար գանձել20976 (քսան հազար ինը հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ(ավտոտնակ 40 x524,4=20976դրամ,) ։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վճարման անդորրագիրը ներկայացնելու հաջորդող օրվանից: