Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Հաստատել Թալին համայնքի ավագանու 2025 թվականի երկրորդ նստաշրջանի առաջին նիստի օրակարգը. 1) Թալին համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 24-ի <<Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Թալինի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ ստեղծելու և կանոնադրությունը հաստատելու մասին>> N 06-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
(Զեկ․ Գ․Ստեփանյան)
2) Թալին համայնքի համայնքային սեփականություն համարվող արխիվային փաստաթղթերի (համայնքապետարանի աշխատակազմի և ՀՈԱԿ-ների) սեփականության իրավունքի փոխանցումը պետական սեփականության։
(Զեկ․ Գ․Ստեփանյան)
3) Թալին համայնքի ավագանու անդամ Մանվել Ժորժիկի Կրպեյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին։
(Զեկ․ Գ․Ստեփանյան)
4) Թալին համայնքի սեփականություն հանդիսացող 02-041-0015-0011 և 02-084-0012-0003 ծածկագրերով անշարժ գույքերը «Կաթնաղբյուրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման տրամադրելու մասին։
(Զեկ․ Լ․Ավագյան)
5) «Թալինի համայնքային մարզական կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ցատկացանցի թիմի սան Արմինե Նիկոյանին տեղական վճարի արտոնություն տրամադրելու մասին։
(Զեկ․ Լ․Ավագյան)
6)Թալին համայնքի ավագանու 2025թ-ի մարտի 28-ի «Թալին համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և համայնքային հիմնարկների 2025 թվականի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը եվ պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին N 197-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 37-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
(Զեկ․ Լ․Ավագյան)
7)Թալին համայնքի ավագանու 30․05․2025թ-ի <<Թալին համայնքի «Թալինի թիվ 2 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 76-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
(Զեկ․ Լ․Ավագյան)
8) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի 2026 թվականի բնապահպանական ծրագիրը հաստատելու մասին։
(Զեկ․ Մ․Ներսիսյան)
9) Թալին համայնքի Թաթուլ բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին։
(Զեկ․ Գ․Միրզախանյան)
10) Թալին համայնքի Ներքին Սասնաշեն բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին։
(Զեկ․ Գ․Միրզախանյան)
11) Թալին համայնքի Դաշտադեմ բնակավայրում արևային ֆոտովոլտային կայանի կառուցման համար «ԴԱՇՏԷՆԵՐԳՈ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերությանը նախնական համաձայնություն տալու մասին։
(Զեկ․ Գ․Միրզախանյան)
12)Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին։
(Զեկ․ Գ․Միրզախանյան)
13)Արագածավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող Արագածի պեռլիտների հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքի թույլտվության նախաձեռնության վերաբերյալ «ՊԵՌԼԻՏ ՄԱՅՆԻՆԳ ԳՐՈՒՊ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերությանը նախնական համաձայնություն տալու մասին։
(Զեկ․ Գ․Միրզախանյան)
14)Թալին համայնքի Լուսակն բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին։
(Զեկ․ Գ․Միրզախանյան)
15) «ԷՆԵՐՋԻ ԷՍ ՋԻ ԷՍ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերությանը Թալին համայնքի սեփականություն հանդիսացող հողերից սահմանափակ օգտվելու իրավունք (սերվիտուտ) տրամադրման մասին։
(Զեկ․ Գ․Միրզախանյան)
16)Թալին համայնքի ավագանու 11․02․2025թ-ի <<Թալինի համայնքապետարանի, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և համայնքային հիմնարկների 2024 թվականի ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին>> N 23-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
(Զեկ․ Ս․Ավոյան)
17) Ավագանու կողմից համայնքի բյուջեի կատարումը համայնքի ստացած վարկերի ու այլ ներգրավված ֆինանսական միջոցների օգտագործման վերահսկումը իրականացնելոի մասին։
(Զեկ․ Ց․Մկրտչյան)
18)Թալին համայնքի բյուջեի կատարման վերահսկողության իրականացման մասին։
(Զեկ․ Ց․Մկրտչյան)
19) Թալին համայնքի ավագանու 11 փետրվարի 2025թ-ի «Թալին համայնքի ավագանու 25.12.2024թ.-ի <<Թալին համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և համայնքային հիմնարկների 2025 թվականի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 197-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 05-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
(Զեկ․ Ց․Մկրտչյան)
20)Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից ավազ տեղափոխելու մասին։
(Զեկ․ Գ․Միրզախանյան)
21)Պետական սեփականություն հանդիսացող հողամասերը Թալին համայնքին անհատույց օգտագործման տրամադրելու մասին։
(Զեկ․ Մ․Ներսիսյան)
22)Անշարժ գույքի հարկի արտոնություն կիրառելու մասին:
(Զեկ․ Ց․Մկրտչյան)
23)Արագածավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող Արագածի պեռլիտների հանքավայրի հյուսիսային տեղամասում 02-016-0219-0015 կադաստրային ծածկագրով հողամասի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման նախաձեռնության վերաբերյալ «ՊԵՌԼԻՏ ՄԱՅՆԻՆԳ ԳՐՈՒՊ» ՍՊ Ընկերությանը նախնական համաձայնություն տալու մասին:
(Զեկ․ Գ․Միրզախանյան)
24)Թալին համայնքի ավագանու 2025 թվականի երկրորդ նստաշրջանի հերթական նիստի օրը սահմանելու մասին։
(Զեկ. Գ.Ստեփանյան) |