Թալինի համայնքապետարանում կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը.
Թալինի համայնքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը։ Խորհրդակցությանը մասնակցում էին համայնքապետարանի ղեկավար կազմի անդամները և կոմունալ ոլորտի պատասխանատուները։
Հանդիպման շրջանակում քննարկվեցին համայնքի տարբեր բնակավայրերում իրականացվող աշխատանքների ընթացքը, արձանագրված արդյունքներն ու առկա խնդիրները։ Զեկուցվեցին նաև շինարարական, բարեկարգման, կոմունալ և համայնքային զարգացման այլ ուղղություններով կատարվող և առաջիկայում կատարվելիք ծրագրերի մասին։ Հատուկ ուշադրություն դարձվեց աշխատանքների կատարման ժամկետներին, որակին և բնակիչների կողմից բարձրաձայնվող հարցերին։ Քննարկվեցին բնակավայրերի առաջնային խնդիրները: