Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, 25-րդ կետի 1-ին ենթակետի դրույթներով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՀՀ Արագածոտնի մարզի Արագածոտն-6 միկռոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում ներառված Թաթուլ բնակավայրի 02-019-0139-0040 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 2,33862 հա մակերեսով հողամասը ՀՀ Արագածոտնի մարզպետի 01․12․2022 թ․ N 445-Ա որոշմամբ և Թալին համայնքի ավագանու 18․11․2022թ․ N 35-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծի հեռանկարային զարգացման գծագրով հանդիսանում է գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողամաս․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Թաթուլ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 02-019-0139-0040 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 2,33862 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված՝ որպես գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողատեսքի։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: