Այսօր: Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 32-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԼՈՒՍԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 18.11.2022Թ.-Ի <<ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈԱԿ-ՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N30-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 26 հունվարի 2021թվականի N20-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների և դրանց ներդրման կարգի» 1-ին կետի 1-ին և 2-րդ մասերով, 12-րդ կետի 1-ին մասի «ա» կետով, նկատի ունենալով, որ Թալին համայնքի որոշ բնակավայրերում նախադպրոցական ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ մանկապարտեզներ), անհրաժեշտությունը,

Թալին համայնքի ավագանին որոշում է՝

1.Թալին համայնքի Եղնիկ և Շղարշիկ բնակավայրերի նախադպրոցական կրթական հաստատությունները համարել ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի «Կաթնաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի մասնաճյուղ և 18.11.2022թ. N30-Ա որոշման հավելված 16-ում ավելացնել 8-րդ տող՝ մասնաճյուղի 2 դաստիարակի 2 (երկու) հաստիք, յուրաքանչյուրը 0,5 հաստիքային միավորով, 120.000(մեկ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ պաշտոնային դրույքաչափով։
2.Թալին համայնքի Սուսեր բնակավայրի նախադպրոցական կրթական հաստատությունը համարել ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի «Թալինի Թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի մասնաճյուղ և 18.11.2022թ. N30-Ա որոշման հավելված 3-ում ավելացնել 16-րդ տող՝ մասնաճյուղի դաստիարակի 1 (մեկ) հաստիք, 0,5 հաստիքային միավորով, 120.000(մեկ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ պաշտոնային դրույքաչափով։
3.Թալին համայնքի Գետափ բնակավայրի նախադպրոցական կրթական հաստատությունը համարել ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի «Արագածավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի մասնաճյուղ և 18.11.2022թ. N30-Ա որոշման հավելված 7-ում ավելացնել 16-րդ տող՝ մասնաճյուղի դաստիարակի մեկ հաստիք, 0,5 հաստիքային միավորով, 120.000(մեկ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ պաշտոնային դրույքաչափով։
4.Թալին համայնքի Եղնիկ, Շղարշիկ, Գետափ և Սուսեր բնակավայրերի մանկապարտեզներում առկա է «չքնելու ռեժիմ» -ի պայմաններ և աշխատանքային չորս ժամ, ուստի ծնողական գումարի համար սահմանել 3000/երեք հազար/ ՀՀ դրամ արտոնություն։
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող ԼՈՒՍԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(20.39 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner