Այսօր: Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 354
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 151-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՆԵԼԼԻ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԼՈՒՍԱԿՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿՉՈՒՀԻ ՄԱՐԻՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՏԱՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ կետով և Թալին համայնքի ավագանու 11.02.2025թ. N 03-Ն որոշմամբ հաստատված «Թալին համայնքի կամավոր խնդիրները ու դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները սահմանելու և իրականացնելու կարգ»-ի 6-րդ կետի 1-ին ենթակետով 7-րդ կետի 1-ին ենթակետով և 8-րդ կետի 12-րդ ենթակետով, հիմք ընդունելով քաղաքացի Մարինե Մուրադյանի 29.09.2025թ. N 056/4330-1 դիմումը, համայնքի ղեկավարի 02.10.2025թ. N 275 կարգադրությամբ ստեղծված Լուսակն բնակավայրի բնակչուհի Մարինե Մուրադյանի տան վերանորոգման աշխատանքներն ուսումնասիրող հանձնաժողովի ուսումնասիրությունը, կամավոր խնդիրների լուծման նախաձեռնությունը ուսումնասիրող հանձնաժողովի 02.10.2025թ-ի եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լուսակն բնակավայրի բնակչուհի Մարինե Մուրադյանը հանդիսանում է տասը անչափահաս երեխաների մայր, գտնվում է սոցիալապես վատ վիճակում, ապրում է կենցաղային անբարենպաստ պայմաններում.

Թալին համայնքի ավագանին որոշում է՝

1.Տալ համաձայնություն Լուսակն բնակավայրի բնակչուհի Մարինե Մուրադյանին տան և տանիքի վերանորոգման նպատակով, որպես սոցիալապես անապահով ընտանիքի 2 500 000 հազ.(երկու միլիոն հինգ հարյուր հազար) դրամի չափով` ֆինանսական աջակցություն տրամադրելու համար։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԵԼԼԻ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.99 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner