Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով «ԺԱՆ ՍԹՈՈՒՆ» ՍՊ ընկերության տնօրեն Անդրանիկ Տոնոյանի Թալինի համայնքապետարանին հասցեագրված դիմումը (մուտքագրված 29.09.2025թ., թիվ 056/4328) և 29․08․2025թ-ի հողամասի բաժանման սխեմայի արդյունքները,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․ Թալին համայնքի Կաթնաղբյուր վարչական բնակավայրի տարածքում գտնվող 02-057-0109-0912 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողամասի 29․07․2024թ․ կնքված վարձակալության պայմանագրի մեջ կատարել մակերեսի ճշգրտում՝ հողամասի մակերեսը 4,74507 հեկտարը փոխարինել 4,7054 հեկտարով, իսկ վարձակալության պայմանագրի վերջնաժամկետը թողնել անփոփոխ:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից։