Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ կառավարության 17.09.2009թ. N 1066-Ն որոշման 1-ին հավելվածի 5-րդ և 6-րդ կետերով, ՀՀ կառավարության 29.12.2011թ. N-1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով, հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման գործընթացի կազմակերպման հանձնաժողովի 25.09.2024թ. N 4 դրական եզրակացությունը և քաղաքացի Հայկազ Փիլոյանի գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքն ավելի ցածրարժեք հողատեսքի փոխադրելու մասին 16.05.2023թ. դիմումը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Թալին համայնքի Արտենի բնակավայրում գտնվող Հայկազ Աղասու Փիլոյանի, Գոհարիկ Երեմի Համբարձումյանի, Գագիկ Հայկազի Փիլոյանի և Գարիկ Հայկազի Փիլոյանի ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող 02-021-0222-0006 կադաստրային ծածկագրով 0,52 հա հողամասից առանձնացված 0,21 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության խաղողի այգի հողատեսքի գործառնական նշանակությունը համարել փոփոխված՝ որպես 0,12319 հա վարելահողի և 0,08618 հա կորիզավոր այգի հողատեսքի։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: